fbpx
Խորհրդարան

ԱԺ֊ն առաջին ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը

Այսօր` ապրիլի 1֊ին, Ազգային ժողովի արտահերթ նիստում 83 կողմ քվեարկությամբ առաջին ընթերցմամբ, ընդունվեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Նշենք, որ նախագծի համահեղինակներն են պատգամավորներ Արման Բաբաջանյանը, Սերգեյ Բագրատյանը, Վահագն Հովակիմյանը և Համազասպ Դանիելյանը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպվելու է 24 ժամվա ընթացքում։

Նշենք, որ նախագծով առաջարկվում է հանել ռեյտինգային ընտրակարգը եւ ներդնել փակ համամասնական ցուցակներով ընտրակարգը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ