Բորիս Ջոնսոնը պահպանողականների առաջնորդի պարտված թեկնածուներին կոչ է արել աջակցել «ում ասես, միայն թե ոչ Ռիշի Սունակին», հայտնում է The Times-ը։
Ինչպես տեղեկացրել է պարբերականը, Ջոնսոնը մինչ այդ հայտարարել էր, որ չի աջակցելու որևէ թեկնածուի և հրապարակայնորեն չի միջամտելու մրցակցությանը։ Բայց հայտնի է, որ նա զրույցներ է ունեցել տանուլ տված հավակնորդների հետ, որտեղ հստակ հայտնել է իր կարծիքը, որ Սունակը չպետք է դառնա վարչապետ։
Աղբյուրը ասել է, որ Ջոնսոնն ամենից շատ հետաքրքրված է, որ արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը հաղթի։
Ջոնսոնը նաև ակնարկել է, որ կաջակցի առևտրի կրտսեր նախարար Փեննի Մորդաունթին, ով կհաջորդի նրան, եթե ֆինանսների նախկին նախարար Սունակը պարտվի։