Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է.
«Գլոբալ համավարակը կարող ենք հաղթահարել միայն մեկմեկու աջակցելով ու նեցուկ լինելով։ ԱՄՆ դեսպանության Ռազմական համագործակցության գրասենյակը օրերս կորոնավիրուսի բուժման համար վերապրոֆիլավորված Սպիտակի բժշկական կենտրոնին տրամադրել է շուրջ 30․000 ԱՄՆ դոլարի մեկանգամյա օգտագործման բժշկական խալաթներ և N95 դիմակներ։ Կանխարգելիչ այս պարագաների առկայությունն ուղղակիորեն կնպաստի բնակչության շրջանում վարակի տարածումը կանխելուն։
Այս պարագաների տրամադրումը իրականացվել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության աջակցությամբ»։