ՀՀ Ազգային ժողովում այսօր քննարկվում է երկու հարց՝ աջակողմյան ղեկերով մեքենաների ներկրման, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ անելու հարցերը։
Նիստի սկզբում ՀՀ ՏԿՏՏ նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրեց խնդիրներն ու Ազգային ժողովի որոշման նախագիծը: Ըստ նախագծի՝ այս հարցերը կքննարկվեն հատուկ ընթացակարգով՝ երկրորդ ընթերցումը կսկսվի առաջին ընթերցմամբ այս հարցերն ընդունելուց հետո 24 ժամվա ընթացքում։