ՈւԵՖԱ-ն որոշում է կայացրել արգելել «Այաքսի» երկրպագուներին ներկա գտնվել «Չելսիի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի արտագնա խաղին: Հայտնում է կառույցի պաշտոնական կայքը:
ՈւԵՖԱ-ի նման որոշման պատճառ է հանդիսացել հոլանդական ակումբի երկրպագուների ոչ պատշաճ պահվածքը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի «Վալենսիայի» դեմ արտագնա խաղում «Մեստալիա» ստադիոնում:
Նաև կա մեկ այլ պայմանական արգելք մրցաշարի արտագնա հանդիպման տոմսեր գնելու հետ կապված մեկ տարի պայմանական ժամկետով:
Ակումբը նաև տուգանվել է 50 հազար եվրոյով երկրպագուների պահվածքի համար: Եվս 18 հազար եվրո ամստերդամցիները վճարելու են թիմի կոպիտ խաղի համար: «Այաքսը» այդ հանդիպման ընթացքում 6 դեղին քարտ էր ստացել: