Ազգային ժողովում այսօր քվեարկությամբ վավերացրեց ՀԱՊԿ վերաբերյալ 4 արձանագրություններ։
Բոլոր այդ արձանագրությունները վերաբերում են կառույցի կանոնադրությունում և կարգավիճակի մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելուն։
Դրանք են․
«2002 թվականի հոկտեմբերի 7-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը վավերացնելու մասին – 105 կողմ,
«2002 թվականի հոկտեմբերի 7-ի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» երրորդ արձանագրությունը վավերացնելու մասին – կողմ է քվեարկել 107 կպատգամավոր,
«1992 թվականի մայիսի 15-ի` Հավաքական անվտանգության մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը վավերացնելու մասին – կողմ է քվեարկել 111 պատգամավոր,
«2002 թվականի հոկտեմբերի 7-ի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության իրավական կարգավիճակի մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը վավերացնելու մասին – կողմ է քվեարկել 112 պատգամավոր, իսկ 1-ը ձեռնպահ։