Այսօր Ազգային ժողովը փակ քվեարկությամբ քվեարկեց Հրայր Թովմասյանի՝ որպես Սահամանադրական դատարանի նախագահի լիազորություները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագծի շուրջ:
Քվեարկությանը 132 պատգամավորներից մասնակցել են 101-ը: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ԲՀԿ-ն նախօրոք հայտարարել էր, որ չի մասնակցի նախագծի քվեարկությանը:
Նախագծին կողմ են քվեարկել 98 պատգամավոր, դեմ՝ 1, իսկ 2 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։ Արդյունքում՝ որոշումն ընդունվել է: