fbpx
Սպորտ

Ավստրալիայի հայ պաշտոնյաները ցանկանում են Հայաստանի և Ավստրալիայի հավաքականների միջև խաղ կազմակերպել

Ավստրալիայի խորհրդարանի դաշնային պատգամավոր, Ավստրալիայի ներկայացուցիչների պալատի ենթակառուցվածքների, տրանսպորտի և քաղաքների հանձնաժողովի նախագահ Ջոն Ալեքսանդրը Երևանում ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ իրենք կցանկանան ընկերական խաղ կազմակերպել Հայաստանի և Ավստրալիայի հավաքականների միջև:

Մելիքբեկյանը նշել է, որ դա լավ գաղափար է ու բացատրել է՝ ինչպես է այն հնարավոր իրականացնել:

«Ավստրալիայի հայերը ցանկանում են Հայաստանի հավաքականին և Հներիխ Մխիթարյանին տեսնել Սիդնեյի խոշորագույն մարզադաշտերից մեկում»,- ասել է Ավստրալիայի հայ համայնքի ղեկավար Հայ Կայսերյանը:

«Դա մեր նպատակն է, կփորձենք համոզել Ավստրալիայի ֆուտբոլի ֆեդերացիային, որպեսզի նման խաղ կազմակերպի: Կապի մեջ կլինենք Արմեն Մելիքբեկյանի հետ: Կփորձենք նաև ընկերական խաղ կազմակերպել Հայաստանի պատանեկան հավաքականներից մեկի և Ավստրալիայի իրենց հասակակիցների միջև Սիդնեյում»,- ասել է Կայսերյանը:

Կողմերը քննարկել են նաև Ավնաի ակադեմիայի մարզադաշտի՝ ավտրալական ֆուտբոլի համար հնարավոր օգտագործումը, հայկական ֆուտբոլում ներդրումներ իրականացնելու հավանականությունն ու կանանց ֆուտբոլում փորձի փոխանակման կազմակերպումը:

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ