fbpx
Իրավական

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց զանգերը ֆիքսելով կոնտակտավորներին գտնելու օրինագիծը

ՀՀ ազգային ժողովն այսօր՝ մարտի 30-ին, արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ստացավ 57 կողմ, 24 դեմ և 1 ձեռնպահ ձայներ։

Դրանով նախատեսվում է, որ եթե արտակարգ դրությունը համարաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակով է պայամանավորված, ապա հնարավորություն է տրվում մարդկանց անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության, գաղտնիության իրավունքներին միջամտություն իրականացնելու:

Արդարդատության նախարար Ռուստամ Բադասյանն անդրադառնալով, թե ինչ տվյալներ են հավաքվելու, նշեց, որ խոսքը մարդու տեղորոշման մասին է, ինչպես նաև նրա հետ ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարների, հեռախոսային խոսակցությունը սկսելու ամսաթվի սկզբի և ավարտի մասին։ Իսկ հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում, այն հեռախոսահամարի վերաբերյալ տվյալներ են ճշտվելու, որին փոխանցվել է զանգը: Նույն համակարգում ամփոփվելու են նաև բժշկական գաղտնիք համարվող տեղեկություններ՝ անձանց վարակումը ստուգելու նպատակով հավաքագրված տվյալների, անձի հետազոտություն անցելու մասին տվյալների մասին

Նշված փաթեթով մասնավորապես առաջարկվում է, որ մեխանիզմներ ներդրվեն կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներին հայտնաբերելու համար այդ անձի հետ հեռախոսով շփված անձանց շրջանակը բացահայտելու համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ