Մայիսի 31-ին Ազգային ժողովն առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունեց նստաշրջանի ընթացքում քննարկված մի քանի նախագծեր:
Առաջին ընթերցմամբ ընդունվեց Փաստաբանության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը՝ 95 կողմ ձայներով:
Երկրորդ ընթերցմամբ ընդունվեցին «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը` 91 կողմ ձայներով, «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը` 94 կողմ ձայներով: