fbpx
Հասարակություն

ԱԺ-ն ընդունեց պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ-ն 66 կողմ, 4 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց 2019 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը:

Մինչեւ քվեարկությունը ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը նշել էր, թե պատգամավորներից ստացվել է 146 առաջարկ, սակայն իրենք ընդունել են դրանցից չորսը։ Բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկներ չեն ներկայացրել խորհրդարանական խմբակցությունները, ոչ էլ քաղաքական թեւի պատգամավորները:

Ընդամենը ռեյտինգային ընտրակարգով առաջադրված մի քանի պատգամավոր է հիմնականում առաջարկ ներկայացրել, այն էլ՝ իրենց տարածաշրջանի հետ կապված: Իսկ խմբակցությունների այս «լռությունը» պատահական չէ. խորհրդարանական խմբակցությունները կարծես կառավարությունից նեղացածի կեցվածք են ընդունել ցույց տալու, թե հարկ չեն համարում որեւէ առաջարկ ներկայացնել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ