fbpx
Էկո

Աժ-ում քննարկվել է ընդերքօգտագործման հետ կապված հարցեր․ նաև Ամուլսարի հարցը

ՀՀ Աժ պատգամավոր Լենա Նազարյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Այսօր պատգամավորներ Մերի Գալստյանը, Մարիա Կարապետյանը և ես Ազգային ժողովում հանդիպեցինք կառավարությանը ենթակա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել է բնապահպանական և ընդերքօգտագործման օրենսդրությունը, դրա կիրառությունը, բացերը և թերությունները, ինչպես նաև այն բարելավելու հնարավորությունները։

Քննարկվել են նաև Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ կապված Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստուգումներ իրականացնելու պլանները և ընթացակարգերը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել պարբերաբար հանդիպել թե՛ Ազգային ժողովի վերահսկողական գործառույթի իրականացման, թե՛ բնապահպանության և հանքարդյունաբերության ոլորտը կարգավորող օրենսդրության շարունակական բարելավման նպատակներով»։

https://www.facebook.com/lena.nazaryan.5/posts/2736344903063393

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ