fbpx
Հասարակություն

Շրջափակում հանուն ապաշրջափակման. ԱԺԲ-ն ակցիա է իրականացրել

Ազգային ժողովրդավարական բևեռն այսօր կրկին «Շրջափակում՝ հանուն ապաշրջափակման» խորագրով ակցիա է իրականացրել Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտ։

Ակցիայի մասնակիցները հայտարարել են՝ պահանջում են, որ ռուսաստանցի խաղաղապահները կատարեն եռակողմ հայտարարությամբ ստանձնած՝ Բերձորի միջանցքի երկկողմանի անխափան աշխատանքի պարտավորությունը:

Ակցիայի մասնակիցները, ինչպես նախորդ շաբաթ, այսօր էլ հավաքվել են «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում, իրենց աջակցությունն են հայտնել արցախահայությանը՝ հայտարարել՝ հայ ժողովրդի պարտավորությունն է Ռուսաստանից պահանջել ճանապարհի բացում:

Ավելի ուշ, ակցիայի մասնակիցները ավտոերթով շարժվել են ռազմաբազայի երկրորդ մուտքի մոտ, որը շրջապատված է եղել ոստիկաններով: Ցուցարարները ցանկացել են վրաններ տեղադրել բազայի հիմնական մուտքի մոտ, սակայն ոստիկանները արգելել են՝ նշելով, որ դրա համար անհրաժեշտ է համապատասխան կառույցների՝ Գյումրիի քաղաքապետարանի և Շիրակի մարզպետարանի թույլտվությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ