ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Ակցիայի մասնակից բնիկ երևանցիներին։
Հարգելի բարեկամներ
Սիրով հրավիրում եմ ձեզ Ազգային ժողով՝ գույքահարկի թեման քննարկելու։ Մենք կպատասխանենք ձեր հարցերին, դուք մեր։
Խնդրում եմ՝ ընտրեք ձեր միջից 5-7 հոգու, որոնք կարող են ներկայացնել ձեր ընդհանուր մտահոգություններն ու տեսակետները, և ինձ առանձին նամակով գրեք։
Սակայն պայմանավորվում ենք, որ քննարկումը լինելու է հրապարակային և անկեղծ։
Հ.Գ. Ես ինքս չեմ տարանջատում՝ բնիկ կամ ոչ բնիկ. օրենքը բոլորի համար նույնն է։ Հրավերս ուղղված է այն մարդկանց, որոնք իրենց համարում են բնիկ երևանցի և կարծում են, որ բնիկ լինելու հանգամանքը պետք է որևէ դեր խաղա այս հարցում»։
https://www.facebook.com/babken.tunyan/posts/1794683027339306?__cft__[0]=AZXlpACCPx4GIQCUs2oqdtN1VV1B2OlWARnCJu_RvJQ0s8hiuxWKlzi7nYoP1AerzlBELWChus50AsPsxvRlkl606Yq0gNfs4biJEnmrpxVDlwXkT-MTDl09cDA72qGohik&__tn__=%2CO%2CP-R