Վաղը՝ հոկտեմբերի 20-ին, Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրում իրականացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
Վարժանքը տեղի է ունենալու 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում։
Ըստ աղբյուրի՝ գործարկվելու է համայնքի շչակը։
ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ։