Google-ը, Facebook-ը, Netflix-ը և համացանցի այլ ոչ ռեզիդենտ հսկաներ, Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ, հունվարի 1-ից ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայություններ մատուցելու դիմաց պետական բյուջե են վճարում ավելացված արժեքի հարկ։
Երեք եռամսյակի արդյունքներով հայտարարագրվել է 1 միլիարդ դրամի ԱԱՀ, այս պահի դրությամբ վճարվել է 800 միլիոն դրամ:
Լուսինե Այվազյան (ՊԵԿ տեղեկատվական համակարգերի փոփոխությունների կառավարման և ազդեցությունների գնահատման բաժնի պետ) – Գործընթացի արդյունավետությունն ապահովում է ՊԵԿ-ի ներդրած «e-VAT» եռալեզու համակարգը. մի քանի պարզ քայլով հնարավոր է մուտք գործել հարթակ և հաշվառվել հարկային մարմնում:
- Փորձ է արվել Հայաստան ներմուծել չհայտարարագրված շարժիչային յուղ. ՊԵԿ
- Փորձ է արվել ներմուծել մաքսային հսկողությունից թաքցված ավելի քան 19 հազար տուփ ծխախոտ. ՊԵԿ
Արդեն գրանցվել են 40-ից ավելի միջազգային ընկերություններ:
Լուսինե Այվազյան – «e-VAT» հարթակում գործում է 5 արտարժույթ: Համակարգում նախատեսվում է ներդնել նաև քարտային վճարման հնարավորություն։ Պետական եկամուտների կոմիտեն պարբերաբար ծանուցում է ոչ ռեզիդենտ կազմակերպություններին հետևել սահմանված կարգին, իսկ հարկերից խուսափողների նկատմամբ կկիրառվեն տույժեր։