Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանը կարող է գլխավորել «Տոտենհեմը», հայտնում է Fichajes-ը։
Ի սկզբանե ենթադրվում էր, որ «սերուցքայինների» նախկին մարզիչը կաշխատի Ֆրանսիայի հավաքականում, սակայն ներկայիս մարզիչ Դիդյե Դեշամը նոր պայմանագիր է ստորագրել Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ։
Զիդանի ծառայություններով հետաքրքրված են «Յուվենտուսը» և Բրազիլիայի հավաքականը, սակայն «Տոտենհեմը» ևս սկսել է հետաքրքրվել ֆրանսիացու ծառայություններով, քանի որ լոնդոնցիների ներկայիս մարզիչ Անտոնիո Կոնտեն չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ։
Իտալացու պայմանագիրը «Տոտենհեմի» հետ կավարտվի ընթացիկ մրցաշրջանի ավարտին։