Ալ Պաչինոն նկարահանվել է Saint Laurent-ի նոր գովազդային արշավում։ 81-ամյա դերասանի մասնակցությամբ նկարները հայտնվել են բրենդի Instagram-ի պաշտոնական էջում։
Սև ու սպիտակ լուսանկարներն արվել են նորաձևության լուսանկարիչ Դեյվիդ Սիմսի կողմից: Նրա օբյեկտիվում նախկինում հայտնվել են Քենդալ Ջեները, Լայլա Մոսը, Ֆրենկ Օուշընը և այլ հայտնիներ։ Բացի Ալ Պաչինոյից, Saint Laurent-ի արշավում նկարահանվել է նաեւ 65-ամյա մոդել և դերասանուհի Ջերի Հոլը։
