«Ալ-Սադը» պաշտոնապես հաստատել է, որ համաձայնության է եկել «Բարսելոնայի» հետ գլխավոր մարզիչ Չավիի՝ կատալոնական ակումբ տեղափոխվելու վերաբերյալ:
«Մի քանի օր առաջ Չավին մեզ ասաց, որ այս ծայրահեղ բարդ իրավիճակում իր հարազատ ակումբին՝ «Բարսելոնային» միանալու ցանկություն ունի: Մենք հասկանում ենք նրա քայլն ու որոշեցինք չկանգնել նրա ճանապարհին:
Չավին ու նրա ընտանիքն սպասելի հյուրեր կմնան Դոհայում, և մեր հարաբերությունները կշարունակվեն»,- ասել է «Ալ-Սադի» գլխավոր տնօրեն Տուրկի Ալ-Ալին, որի խոսքն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը: