Պաշտպան Ժորդի Ալբան դարձել է «Բարսելոնայի» չորրոդ ավագը` հարձակվող Լիոնել Մեսսիի հեռանալուց հետո:
նշվում է, որ Ալբան կարող էր չընդգրկվել թիմի ավագների թվում: Հավակնորդներից մեկը թիմի գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենն էր:
Այդուհանդերձ, կատալոնական ակումբի ֆուտբոլիստները` որպես 4-րդ ավագ ընտրել են Ալբային: Ցանկում առաջինը Սերժի Բուսկետսն է, երկրորդը` Ժերար Պիկեն, երրորդը` Սերժի Ռոբերտոն:
32-ամյա Ալբան 2012 թվականից է հանդես գալիս «Բարսելոնայում»:
