fbpx
Հասարակություն

Բողոք`ընդդեմ փակված աշխատատեղերի. Ալավերդցիները ցույց են անում

Ալավերդի քաղաքի բնակիչները հավաքվել են քաղաքի եկեղեցիամերձ հրապարկում, փակել են Երևան-Թբիլիսի երկաթգիծը: Վերջիններս բողոքում են Ալավերդու պղնձամոլիբդենային գործարանի փակման դեմ: Հիշեցնենք, որ օրեր առաջ գործարանի աշխատակիցները նամակով դիմել էին վարչախպետ Նիկոլ Փաշինյանին`օրեցօր ծանրացող սոցիալակն հարցին որևէ լուծում տալու ու աշխատատեղերի հարցը լուծելու համար:

«Տեսանք, որ մեր նամակին որևէ պատասխան չի տրվել, որևէ ընթացք չի եղել, ու որոշեցինք կրկին մեր բողոքի ձայնը բարձրացնել»,- ասաց աշխատակիցներից մեկը:

Նշենք, որ հավաքվել է մոտ 200 մարդ, ալավերդցիների հետ է նաև քաղաքապետ Սասուն Խեչումյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ