fbpx
Մարզեր

Ալավերդիում ընտրությունների արդյունքներով հաղթողը չորոշվեց. Մկրտչյան

Ալավերդի համայնքում ընտրությունների արդյունքներով հաղթողը չորոշվեց։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:

«Ձեր որոշմամբ երկու քաղաքական ուժ ստացավ հավասար՝ ավագանու 13-ական մանդատ։ Շնորհակալ եմ մեզ տված յուրաքանչյուր քվեի համար։ Մենք հաղթեցինք բնակչության թվով համայնքի 3 ամենախոշոր բնակավայրերում ևս՝ Ալավերդիում, Օձունում, Շնողում։

Հավատում եմ, որ հետընտրական զարգացումները հնարավորություն կտան մեզ ձեզ հետ միասին կերտել մեր երազանքների Ալավերդի համայնքը»,- գրել է պատգամավորը:

Նշենք, որ Ալավերդում «Ապրելու երկիր» կուսակցությունն է ձայներով հաղթանակ տարել, որի համայնքապետի թեկնածուն Արկադի Թամազյանն է, այս ուժի օգտին քվեարկել է 6791 մարդ, երկրորդը ՔՊ-ն է՝ 6557 ձայնով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ