Կատալոնական «Բարսելոնա» է տեղափոխվել ալբանացի հարձակվող Ռեյ Մանայը: Այս մասին տեղեկացնում են կատալոնական ակումբի մամուլի ծառայությունից:
Նշենք, որ ֆուտբոլիստը խաղում էր «Ալբաստե»-ում։
Տրանսֆերի գումարը կազմել է 700 հազար եվրո, կատալոնացիները նաև 2 միլիոն եվրո կվճարեն բոնուսների տեսքով: 22-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը ստորագրվել է մինչև 2023 թվականի ամառ: Առաջնային պայմանագրում փոխհատուցման գումարը կազմել է 50 միլիոն եվրո:
Մանայը կխաղա «Բարսելոնա»-ի երկրորդ թիմի կազմում:
🎙 Rei Manaj: "Es el día más feliz de mi vida"
💪 Así ha sido su presentación en el Estadi Johan Cruyff#ForçaBarça 🔵🔴 pic.twitter.com/pdYzaiOnh4
— Barça Atlètic (@FCBarcelonaB) January 20, 2020