fbpx
Աշխարհ

Ալբանիան արտաքսում է իրանցի երկու դիվանագետի

Ալբանիան ոչ ցանկալի անձ է հայտարարել  Իրանի երկու դիվանագետի` ենթադրվող անօրինական գործունեության համար, որն սպառնալիքի տակ է դնում երկրի անվտանգությունը, հայտնել է Albanian Daily News պորտալը՝ հղում անելով ԱԳՆ-ին:

«Ալբանիան որոշել է պերսոնա նոն գրատա հայտարարել Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության երկու դիվանագետի: Նրանք կասկածվում են երկրի անվտանգության վրա ազդող գործունեություն իրականացնելու համար»,- մեջբերում է պորտալը գերատեսչության հայտարարությունը:

Իր հերթին, ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորդական Ջոն Բոլթոնը  չորեքշաբթի  իր Twitter-ում գրել է, որ «Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման հենց նոր արտաքսեց Իրանի դեսպանին, դրանով իսկ ցույց տալով Իրանի ղեկավարներին, որ ահաբեկչությանը նրանց աջակցությունն անթույլատրելի է»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ