fbpx
Աշխարհ

Ալբանիայի և Հս․ Մակեդոնիայի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ կսկսվեն

Եվրահանձնաժողովը հրապարակել է լրացուցիչ զեկույց Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի վերաբերյալ։ Այդպիսով հաստատվել է Եվրամիությանն անդամակցելու շուրջ այս երկրների հետ բանակցություններ սկսելու հանձնարարականը: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Անա Պիզոնիերոն։

Եվրահանձնաժողովը հրապարակել է Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի վերաբերյալ նորացված հաշվետվությունը, որում ասված է, թե երկու երկրներն էլ բարեփոխումների անցկացման վստահ առաջընթաց են արձանագրում:

«Եվրահանձնաժողովը, զեկույցի արդյունքներով, հաստատել է անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հանձնարարականըե,-հայտարարել է նա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ