Թեյլոր Սուիֆթի նոր Midnights ալբոմը գլխավորել է ԱՄՆ-ի Billboard 200 երաժշտական աղյուսակը, գրում է NME-ն։
Մեկ շաբաթում վաճառվել է Midnights-ի 1,578 միլիոն օրինակ: Վերջին ալբոմը, որն առաջին շաբաթվա ընթացքում նման ռեկորդ է գրանցել, Ադելի «25»-ն էր՝ 2015 թվականին։
Midnights-ը Սուիֆթի տասնմեկերորդ ալբոմն է, որը հայտնվել է Billboard 200-ում: Այս ձեռքբերումով նա հավասարվում է Բարբրա Սթրեյզանդին՝ որպես ԱՄՆ-ում ամենաշատ թոփ մեկ ալբոմ ունեցող արտիստ: Նրանք Դրեյքի, The Beatles-ի, Jay-Z-ի եւ Բրյուս Սփրինգսթինի հետ միասին այն արտիստներն են, ովքեր ավելի քան տասը ալբոմով գլխավորելել են Billboard-ը:
Թեյլոր Սուիֆթը հեռացրել է Anti-Hero երգի նոր տեսահոլովակից մի տեսարան։ Երգը ներառվել է կատարողի Midnights տասներորդ ստուդիական ալբոմում:
