Միլանի «Ինտերը» ընդամենը մեկ թեկնածու ունի նոր գլխավոր մարզչի պաշտոնում: Այս մասին այսօր հայտնել է Football italia-ն:
Հեղինակավոր պարբերականը գրում է, որ միլանյան ակումբը մրցաշրջանից հետո պատրաստվում է դադարեցնել համագործակցությունը Լուչիանո Սպալետիի հետ ու թիմ հրավիրել Ալեգրիին:
Նախկինում խոսվում էր, որ իտալացի մասնագետը մրցաշրջանից հետո կլքի Թուրինը և կտեղափոխվի այլ առաջնություն:
Football Italia-ն վստահեցնում է` 51-ամյա մասնագետը կմնա Ա Սերիայում և աշխատանքի կանցնի «Ինտերում»: Գլխավոր պատճառը Ջուզեպե Մարոտան է: Ժամանակին հենց նրա միջոցով է Ալեգրին գլխավորել «ծեր սինյորան», իսկ այժմ պատրաստվում է թուրինցիների մարզչին հրավիրել «Ինտեր»:
Հաղորդում է armsport.am-ը։
