«Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին պատասխանել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնում իր հավանական նշանակման մասին հարցին: Նա այս հարցին արձագանքել է կատակով:
«Ես դեռ լավ չեմ խոսում անգլերեն, բայց կսովորեմ», – ասել է իտալացի մասնագետը: Այս մասին հայտնում է Przeglad Sportowy-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Ալեգրիի հետ պայմանագիր կնքելուն, որի համաձայն նա կստանա տարեկան մոտ 7,5 միլիոն եվրո աշխատավարձ կստանա: