Հարությունյանը Ալեն Մարգարյանին հետմահու արժանացել է Արցախի հերոս բարձրագույն կոչմանը

Հրապարակող՝

Էդ Շիրանի հարսանեկան արարողություն կրկեսային վրանի մեջ կանցկացվի. The Daily Mail

Ամենադիտվածներ

Հուլիսի 11֊ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Facebook-ում և հայտնում է, որ հայտնում է, որ «Արցախի հերոս»-ի բարձրագույն կոչման է արժանացրել Ալեն Մարգարյանին։

«Հարգելի՛ հայրենակիցներ

Արցախյան երրորդ պատերազմի ընթացքում Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար իմ հրամանագրով Ալեն Լևոնի Մարգարյանը հետմահու արժանացել է «Արցախի հերոս»-ի բարձրագույն կոչման:

Պետական պարգևը՝ «Ոսկե արծիվ» շքանշանը, օրերս հանձնել եմ Ալենի հարազատներին:

Բոստոնի համալսարանում սովորելու հնարավորությունը խոստումնալից երիտասարդը ստորադասեց Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Իսկ մարտի դաշտում կատարած սխրագործություններն ու հայրենի հողը կյանքի գնով գիտակցաբար պահելու նրա որոշումը միմիայն հայրենասիրության բացառիկ դրսևորում կարելի է համարել:

Խոնարհումս հանուն Հայրենիքի իրենց կյանքը զոհած մեր բոլոր հերոսների պայծառ հիշատակին: Ալենի և իր նահատակ ընկերների՝ մեզ թողած պատգամը մեկն է՝ անել առավելագույնը զորացնելու համար մեր Հայրենքիը….»,-ասվում է գրառման մեջ։

Ամենաթարմ