Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը երկու հայց է ներկայացրել դատարան

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։

«Հարգելի ընկերներ, տեղեկացնեմ, որ այս պահի դրությամբ իմ կողմից երկու հայց է ներկայացվել դատարան` իմ անձի վերաբերյալ սուտ տեղեկություններ տարածելու, զրպարտելու, ինչպես նաև վիրավորանք պարունակող հրապարակումների համար: Դրանք արդեն ընդունվել են վարույթ: Ինչպես նաև այս պահի դրությամբ իմ կողմից կա ներկայացված մեկ հաղորդում հանցագործության վերաբերյալ, որի հիման վրա արդեն հարուցվել է քրեական գործ: Վերահաստատելով նախկինում իմ արած հայտարարությունը` ասեմ, որ ապագայում նույնպես յուրաքանչյուր նման դրսևորում ունենալու է իրավական արձագանք»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/simonyanalen/posts/2775113019282403

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ