Ալեն Սիմոնյանը ներողություն է խնդրել ԱԺ-ում տեղի ունեցած վիճաբանության համար

Հրապարակող՝

Պատրաստ եմ հանդիպել վեհափառի հետ․ Ալեն Սիմոնյան

Ամենադիտվածներ

Ալեն Սիմոնյանը ներողություն է խնդրել ԱԺ-ում  իր ու Էդմոն Մարուքյանի միջև տեղի ունեցած վիճաբանության համար:

«ՀՀ քաղաքացիներից ներողություն եմ խնդրում, որ իրենք ականատես եղան նման տեսարանի», – ասել է Ալեն Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ այսօր Աժ-ում վեճ էր տեղի ունեցել ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի միջև: Պատգամավորները միմյանց անձնական բնույթի վիրավորանքներ էին հասցրել:

Ալեն Սիմոնյանը անդրադարձել է ԼՀ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի՝ իր հասցեին հնչեցրած որակումներին։ Ալեն Սիմոնյանը ասել է, որ դրանք Էդմոն Մարուքյանի խոսքերն են։ «Մեʹկ ձեզ, մեʹկ Գորգիսյանին ա խնդրում ելույթ ունենալ, որովհետև ինքը չի իջնում մեր մակարդակին», – ասել է Սիմոնյանը և  պնդել, որ ինքը մի շարք բաներ կարող է պատմել «Լուսավոր Հայաստանի» մասին։

Էդմոն Մարուքյանը Սիմոնյանին անվանել էր  «հոգնած», որին Սիմոնյանն արձագանքեց․ «Քեզ քո բոյի չափով պահի, քաղաքական տրյապկա»։

ԱԺ նախագահը փորձել էր  հանդարտեցնել գործընկերներին, մինչդեռ վեճն ավելի թեժացավ։

Էդմոն Մարուքյանը Սիմոնյանին «անբարոյականի վաստակ» անվանեց, Սիմոնյանն էլ ասաց․ «Չափիդ մեջ կմնաս սրանից հետո, անբարոյականի վաստակը դու ես»։
ԱԺ նախագահն արձագանքեց․ «Դե բավական է էլի, սա Ազգային ժողով է»։

https://www.facebook.com/azatutyun/videos/535314513728068/?v=535314513728068

 

Ամենաթարմ