ՀՀ նախագահի աշխատակազմը հայտնել է, որ Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանին մարտի 11-ին հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Սերբիայի առաջին ռեզիդենտ դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչը:
«Ալեն Սիմոնյանը շնորհավորել է արտակարգ և լիազոր դեսպանին պաշտոնի ստանձնման առթիվ և հաջողություն մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում։
- Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է մի շարք բուժկենտրոնների բուժաշխատող կանանց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Ալեն Սիմոնյանը Կանանց տոների միամսյակի շրջանակում ընդունել է մանկավարժների (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նա նշել է՝ լիահույս է, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում բարեկամ Սերբիայի հետ ընթացիկ ծրագրերի հետագա զարգացումը և նոր ծրագրերի մշակումը խորապես կնպաստեն երկու երկրների միջև առկա համագործակցությանը:
Խոսելով Հայաստանի և Սերբիայի միջև գոյություն ունեցող քաղաքական երկխոսությունից՝ Ալեն Սիմոնյանը կարևորել է հետևողական և լրացուցիչ ջանքերի ներդրումը հայ-սերբական երկկողմ և բազմակողմ փոխգործակցության օրակարգին նոր բովանդակություն և լիցք հաղորդելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

