fbpx
Սպորտ

Ալերգիայի պատճառով երբեք չեմ կրել Ռեալի մարզաշապիկը․ Պիկե

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն խոստովանել է, որ երբեք չի հագել իր թիմի ամենասկզբունքային մրցակցի՝ Մադրիդի «Ռեալի» մարզաշապիկը: Այս մասին հաղորդում է Sport.es-ը։

«Ես ավելի լավ եմ խաղում, երբ ինձ սուլում են։ Այն, որ մարդիկ կան, որոնք սուլում են ինձ, ավելի շատ մոտիվացնում է ինձ, քանի որ որքան լավ ես խաղում, այնքան ավելի շատ նյարդայնացնում ես նրանց։ Ինձ սուլել են հավաքականում, բայց դա իմ լավագույն տարիներն էին ազգային թիմում։

Ես երբեք չեմ կրել «Ռեալի» մարզաշապիկը։ Ինձ թվում է, եղել են դեպքեր, երբ «Ռեալի» ֆուտբոլիստների հետ խաղից հետո մարզաշապիկներով եմ փոխվել, բայց երբեք չեմ կրել այն. ամեն ինչ դրա և նման բաների նկատմամբ ալերգիայի պատճառով»,-ասել է Պիկեն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ