Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալեսանդրո Դել Պիերոն արդեն Հայաստանում չէ: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Հայկ Կարապետյանը՝ նշելով նաև, որ նախկին ֆուտբոլիստի այցի հետ ՀՖՖ-ն որևէ առնչություն չունի:
«Քանի որ ստացած զանգերի և հաղորդագրությունների քանակն ընդամենը մեկ ժամում գերազանցեց միջին վիճակագրական նորման, շտապում եմ տեղեկացնել, որ Ալեսանդրո Դել Պիերոյի այցը Հայաստան որևէ առնչություն չի ունեցել ՀՖՖ-ի կամ հայկական ֆուտբոլի հետ: Նա արդեն Հայաստանում չէ»,- գրել է Կարապետյանը։
Հիշեցնենք, որ «Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալեսանդրո Դել Պիերոն իր Instagram-ի story-ում տեսանյութ էր գտարածել՝ բարի լույս մաղթելով Երևանին։