Նուր-Սուլթանում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում իր համոզիչ ելույթներն է շարունակում հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը:
Մինչև 97 կգ քաշային կարգի մրցավեճում «Սպիտակ արջը» կիսաեզրափակչում 3:1 հաշվով հաղթեց վրացի ըմբիշ Գեորգի Մելիայի և դուրս եկավ եզրափակիչ:
Հատկանշական է, որ նույնիսկ կիսաեզրափակիչ հասնելով Ալեքսանյանը 2020 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր էր նվաճել: