Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Էրդողանը շաբաթ օրը Ստամբուլում առանձնազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։
«Զրույցի ընթացքում նախագահները քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև քաղաքական, տնտեսական, առևտրային, էներգետիկ, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության հետագա խորացման հեռանկարները։ Բացի այդ, Ալիևն ու Էրդողանը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի շուրջ», – հաղորդում է Ադրբեջանի նախագահի գրասենյակը։