Ալիևը պատրաստակամ է վերսկսելու բանակցությունները.Լավրով

Միացեք մեզ՝
F0C267E9-5367-45E0-8043-4ADFCC536452_w1023_r1_s

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստակամ է վերսկսելու բանակցությունները ղարաբաղյան հարցի շուրջ: Նա շահագրգռված է՝ կառուցողական լուծումներ փնտրելու հարցում: Այս մասին Բաքվում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Նա ասել է, որ տեւական եւ մանրամասն զրույց է ունեցել Ադրբեջանի ղեկավարի հետ.
«Մենք զգացինք նրա անկեղծ տրամադրվածությունը՝ բանակցությունները վերսկսելու, կառուցողական լուծում որոնելու հարցում»,- ասել է Լավրովը։

Ամենաթարմ