Ալևին նայում էի որպես մրցակից, այլ ոչ թե որպես ադրբեջանցու կամ թշնամու․ Թևանյան

Հրապարակող՝

Ալևին նայում էի որպես մրցակից, այլ ոչ թե որպես ադրբեջանցու կամ թշնամու․ Թևանյան

Ամենադիտվածներ

Ազատ ոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը, ով նաև աշխարհի անհատական գավաթի խաղարկության հաղթող է, Օլիմպիական ուղեգիր նվաճելուց հետո պատասխանել լրագրողների հարցերին.

«Լավ էինք պատրաստվել: Գնացել էինք միայն վարկանիշ ձեռք բերելու նպատակով: Վստահությունը մեզ ուժ տվեց ու մենք հասանք մեր նպատակին: Հաղթեցինք, քանի որ հանգիստ էինք, իսկ հանգստությունը գալիս է վստահությունից, իսկ վստահությունը՝ լավ աշխատանքից:

Ադրբեջանցու հետ գոտեմարտից մի օր առաջ լարվածություն կար, բայց գոտեմարտի օրը լարվածությունը մեջիցս դուրս եկավ, ու Ալևին նայում էի որպես մրցակից, այլ ոչ թե որպես ադրբեջանցու կամ թշնամու:

Ինչ վերաբերում է Օլիմպիական խաղերին, ապա պետք է ասեմ, որ դեռ ժամանակ կա ու պետք է ավելի լավ պատրաստվել»:

Հարցին, թե ինչպես է վերաբերում հանրության արձագանքներին ու իր՝ Օլիմպիական չեմպիոն դառնալու հնարավորությանը, Վազգենն ասաց.

«Հավատում եմ, որ կարող եմ չեմպիոն դառնալ, իսկ հանրության հավատն ավելի է ոգևորեցնում, կփորձեմ արդարացնել սպասելիքները:

Հարց հնչեց, թե Արսենն ու Վազգենը մինչ Տոկիո-2020-ն ինչ կցանկանային Ոսկե Ձկնիկից, որին Արսենը պատասխանեց.

«Ես ոսկե Ձկնիկից խնդրեի, որ ով ուղեգիր չի նվաճել, թող նվաճի, իսկ ով նվաճել է, թող ոսկե մեդալով վերադառնա»:

Նույն հարցին Վազգենը պարզապես ավելացրեց, որ ամեն ինչ Արսենն ասաց, ցանկանալու ոչինչ չմնաց:

Ամենաթարմ