Ալիևը հայտնել է Զանգեզուրի միջով Թուրքիայի հետ համատեղ տրանսպորտային նախագծերի մասին

Հրապարակող՝

Ղարաբաղյան կարգավորման բանակցությունները իրականում դադարել են. Ալիև

Ամենադիտվածներ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի Մեծ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ակիֆ Չագաթայ Քըլըչի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հանդես է եկել հայտարարությամբ։

Նա ազդարարել է Զանգեզուրի միջով Թուրքիայի հետ համատեղ տրանսպորտային նախագծերի մասին:

«Պետք է ասեմ, որ պատերազմի ժամանակ Թուրքիայի մամուլը, բոլոր հասարակական կառույցներն ահռելի աջակցություն են ցուցաբերել Ադրբեջանին»,-ասել է Ալիևը։

«Մենք շատ բարձր ենք գնահատում դա: Այսօր մեր տարածաշրջանում նոր իրավիճակ, նոր իրողություն է ստեղծվել: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն արդեն պատմության գրկում է, այն լուծվել է և ավարտվել: Այսօր մենք պետք է նայենք դեպի ապագա և մտածենք տարածաշրջանում համագործակցության մասին, մասնավորապես, կարևորագույն խնդիրներից մեկը տրանսպորտային նախագծերի իրականացումն է, Զանգեզուրի միջանցքի բացումը: Վստահ եմ, որ դրան կհասնենք համատեղ ջանքերի միջոցով»,-ասել է նա։

Այս մասին տեղեկանում ենք  «Ազերթաջ»-ից:

Ամենաթարմ