fbpx
Քաղաքականություն

Արդյո՞ք Ալիևի և Պուտինի միջև կնքված նոր գազային պայմանագիրը կյանքի կոչվի

Ռեժիսոր, հանրային գործիչ Արման Վարդանյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում ասվում է.

«Նոստալիգիկ զգացումներով, ժամանակակից քաղաքական մարտահրավերները չափչփելը անշնորհակալ գործ է: Ռուսաստանը մինչև 2020 թվականի Ռուսաստանը չէ, ոչ էլ մինչև Սիրիական պատերազմի Ռուսաստանը։ Ռուսաստանին մանրակրկիտ փորձարկել են, չափել են, կշռել ու հիմա մենք տեսնում ենք սրընթաց անկում ապրող Ռուսաստան։
Կուրսկի ճակատի քանդվելը չէ կարևոր տրիգերը` Ռուսաստանի տնտեսության պայթյունը, որը սպասվում է մոտ հեռանկարում, ավելի մեծ ճակատ է քանդելու, քան Կուրսկի ճակատը։

Չինաստանը նույնպես Արևմտյան պատժամիջոցների շրջանակներում, սահմանափակումներ է դրել ռուսական բանկերի վրա։ Վերջին նորությունը նա է, որ Չինաստանը հրաժարվում է ռուբլով գործարքներից, կամ անելու դեպքում Չինական բանկերը ռուբլին Յուանի հետ փոխում են իրենց նկարած կուրսով։
Սրան գումարվել է լոգիստիկ խնդիրները։ Չինաստանը հրաժարվում է, Ռուսաստանից փոխանցած փողով ապրանք մատակարարել Ռուսաստան և կոչ է անում, երրորդ երկրների, ազգային դրամներների միջոցով գնումներ անել, հետեւաբար ապրանքը առաքելու է երրորդ երկիր, որից հետ այն կարող է տեղափոխվել ՌԴ։ Սա նրան մասին է, որ շուտով ՌԴ-ում թանկանալու են չինական արտադրության բոլոր ապրանքները։
Օրինակ՝ Վայլբերիսում ապարանքները թանկացնելու են, բայց և մեծ հնարավորություններ է բացվում երրորդ երկրների առևտրականների համար։
Գազային բլեֆի, Ադրբեջանում` Գազպրոմի ու Սոքարի միջև կնքված պայմանագրի հին լինելու մասին հաջորդ ստատուսում։

Պուտինը այցը Բաքու նշանավորվեց նաեւ Սոքարի հետ գազի պայմանագրի կնքումով։
Ցուցադրաբար ստորագրեցին մի թուղթ, որով` Գազպրոմը գազ պետք է մատակարարի Ադրբեջանին, իսկ Ադրբեջանում արդյունահանված գազի ամբողջ խմբաքանակը արտահանվի Արևելյան Եվրոպայի երկրներ։
Իրականում սա նորություն չէ. ուկրաինական պատերազմը սկսվելուց հետո, սրա մասին շատ է խոսվել, որ ՌԴ -ն Ադրբեջանի միջոցով գազ է վաճառվում, ուղղակի հիմա այդ գործարքը այլեւս ստվերային չէ։

Ինչ վերաբերում է ծավալների մեծացմանը, դա ոչ իրատեսական է։ Ադրբեջանից-Վրաստսն, այնուհետև Թուրքիան և Արևելյան Եվրոպայի որոշ երկրներ ձգվող գազամուղը ունի թողունակության սահման։
Գազամուղը միշտ աշխատել է 100% ծանրաբեռնվածությամբ, ավելին այն չի տանում։ Նոր գազամուղ կառուցելու համար, ոչ Ռուսաստանը ունի միջոցներ, ոչ Ադրբեջանը դա կանի, ոչ էլ Եվրոպական միությունը։

Թուրքիային այս նախագիծը հետաքրքիր չէ, քանի որ Սև ծովի տակով՝ «Թուրքական հոսք» գազամուղով, ՌԴ-ից ստանում է բավարար քանակի նիսյա գազ։ Նոր գազամուղ կառուցելու կոնսենսուս չկա։ Դա լինելու համար նոր Ռուսաստան է պետք, իսկ նոր Ռուսաստանի համար Ադրբեջանի խողովակները պետք չեն լինի։

Հ.Գ. վերլուծությունը հիմնված է գազային բնագավառի մասնագետների հրապարակած տեղեկությունների վրա»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ