Նոյեմբերի 19-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կայցելի Բելառուս:
Տեղեկության համաձայն` նա նախ առանձնազրույց կունենա Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, ապա կլինի հանդիպում ընդլայնված կազմով:
Բելառուսի նախագահի մամուլի ծառայության համաձայն` Ալիևը և Լուկաշենկոն մանրամասն կքննարկեն երկու երկրների հարաբերությունների զարգացման հեռանկարային ուղղությունները և կարծիքներ կփոխանակեն միջազգային խնդրահարույց հարցերի շուրջ:
Աղբյուր՝ yerkir.am