fbpx
Աշխարհ

Ալիևը մեղադրել է Ռուսաստանին, որ Հայաստանին զենք են մատակարարում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Գյումրիում տեղակայված ռուսական բազայից պարբերաբար մատակարարումներ են իրականացվում հայկական զինված ուժերին»:

Նա նշել է, որ թուրքական զորքերի մասնակցությունը Ղարաբաղի գործողություններին սուտ է:

«Մենք չենք ասում, թե քանի ռուսական ՄիԳ-29, Սու-30 ինքնաթիռ կա Հայաստանի տարածքում: Մենք չենք խոսում այն մասին, որ հինգ հազար ռուսական զինծառայող տեղակայված են Գյումրիի բազայում, և, մեր տվյալների համաձայն, այնտեղից պարբերաբար մատակարարումներ են արվում Հայաստանի զինված ուժերին: Ի տարբերություն նրա, ինչ ասում են, մեր մասին, սրանք փաստեր են», – նշել է Ադրբեջանի նախագահը:

Այս մասին տեղեկանում ենք Trend-ից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ