fbpx
Սպորտ

Ալիսոնին շնորհվել է «Ոսկե սամբա» մրցանակը

«Ոսկե Սամբա» մրցանակը շնորհվել է «Լիվերպուլ»-ի դարպասապահ Ալիսոնին։ Այն ամեն տարի շնորհվում է Եվրոպայի լավագույն բրազիլացի ֆուտբոլիստին:

Դարպասապահին մրցանակը շնորհվել էր դեռ հունվարին, սակայան Ալիսոնը մրցանակը ստացավ միայն հիմա:

Անվանակարգում հաղթողին որոշեցին երկրպագուները, լրագրողները և նախկին ֆուտբոլիստները: Հարցմամբ Ալիսոնը հավաքեց ձայների 35,54% -ը՝ շրջանցելով նախորդ տարվա հաղթող և իր թիմակից Ռոբերտո Ֆիրմինոյին (23,48%), ինչպես նաև «ՊՍԺ»-ի պաշտպան Տիագո Սիլվային (8,03%):

2019 թվականին Ալիսոնը հաղթեց Չեմպիոնների լիգայում «Լիվերպուլ»-ի հետ, նաև նվաճեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը և Ակումբի աշխարհի գավաթը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ