ԱՊԼ-ի 23-րդ տուրի շրջանակներում միմյանց դեմ մրցեցին Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը»:
«Լիվերպուլ»-ի դարպասապահ Ալիսոն Բեքերը հանդիպման ավելացված ժամանակի երրորդ րոպեին դարձավ գոլային փոխանցման հեղինակ: Այսպիսով 2010 թվականից հետո Պրեմյեր լիգայում գոլային փոխանցում կատարած առաջին դարպասապահի նվաճումն այժմ Ալիսոնինն է:
Նշենք, որ 2010 թվականին գոլային փոխանցման հեղինակ էր դարձել «Լիվերպուլ»-ի նախկին դարպասապահ Պեպե Ռեյնան։ Նրա փոխանցումից հետո գոլի հեղինակ էր դարձել իսպանացի հարձակվող Ֆերնանդո Տորեսը:
Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» հաղթանակ տարավ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ 3:0 հաշվով: