Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թվիթեր-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։
«2019թ.-ը նոր ազդակ կհաղորդի Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտությանը կարգավորման գործընթացին», – գրել է Իլհամ Ալիևը։
Հիշեցնենք, որ Թվիթերում գրառում էր կատարել Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ կարգավորումը պահանջում է բոլոր կողմերի ջանքերը, ըստ էության, նկատի ունենալով, որ հակամարտության կողմ է նաև Արցախը։
