Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան տեղափոխվում է անգլիական «Լիվերպուլ»։
Այս լուրը հաստատել է գերմանական ակումբի գործադիր տնօրեն Կառլ-Հայնց Ռումենիգեն։
«Ես կարող եմ հաստատել, որ «Բավարիան» վերջապես համաձայնության է հասել «Լիվերպուլի» հետ։
Տիագոն շատ էր ուզում ինչ-որ նոր բան փորձել կարիերայի ավարտին», – Ռումենիգեի խոսքերը մեջբերում է Bild-ը։