fbpx
Առողջապահություն

Որո՞նք են ալկոհոլի չարաշահման հինգ հետեւանքները

Դոկտոր Հայդի Գրինը, հղում կատարելով գիտական հետազոտություններին, EveryDay Health պորտալի լրագրողների հետ զրույցի ժամանակ նշել է ալկոհոլի չարաշահման հինգ հետեւանքների մասին։

Ինչպես թունդ, այնպես էլ ծանր հարբեցությունը կարող են առաջ բերել գեների մոդիֆիկացիայի պրոցես, որն անվանվում է մեթիլացում։ Արդյունքում՝ փոխվում են երկու գեներ մոլի ալկոհոլիկների եւ թունդ խմողների մոտ, ինչը կարող է հանգեցնել ալկոհոլի հանդեպ բարձր հակվածության։

Բացի այդ, ալկոհոլը մեծացնում է քաղցկեղի որոշ տեսակների առաջացման վտանգը, ներառյալ նրանք, որոնք խոցում են բերանի խոռոչը, կոկորդը եւ կուրծքը։ Ալկոհոլի չարաշահումը փոխում է նաեւ աղիների միկրոօրգանիզմների բաղադրությունը։ Այդ մանրէների աշխատանքի խանգարումները կարող են ազդել ոչ միայն մարսողության, այլեւ առողջության այլ ասպեկտների, մասնավորապես՝ իմունիտետի վրա։

Ալկոհոլը նաեւ ազդում է երկարաժամկետ հիշողության եւ ուղեղի կառուցվածքի վրա։ Երկար ժամանակ խմիչքը չարաշահած մարդիկ ենթակա են հիշողության կորստի, գիտակցության մթագնման, թուլամտության եւ ուսուցման խնդիրների առաջացման վտանգին։ Այս խանգարումները կարող են հասնել վերարտադրողական դիսֆունկցիայի, վահանաձեւ գեղձի խնդիրների, իմունային համակարգի խանգարումների եւ դիաբետի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ