Լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի հաղորդմամբ՝ «Չելսիի» պաշտպան Մարկոս Ալոնսոն հնարավոր է կարիերան շարունակի «Ինտերում»:
Պաշտպանի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ավատվում է 2023 թվականին։
Ակուբներն արդեն սկսել են բանակցությունները պաշտպնի տրասֆերի շուրջ։ Թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն բարձր է գնահատում Ալոնսոյի որակները։ Մարզիչը Ալոնսոյի հետ աշխատել է «Չելսին» գլխավորելու տարիներին:
29-ամյա պաշտպանի տրանսֆերային արժեքը կազմում է 18 միլիոն եվրո:
ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանի ընթացքում Ալոնսոն մասնակցել է 29 հանդիպման և դարձել՝ 4 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: