fbpx
Սպորտ

Ալվեսը կարող է վերադառնալ Բարսելոնա

Բրազիլական ֆուտբոլի լեգենդ Դանի Ալվեսը մտադիր է վերադառնալ կատալոնական «Բարսելոնա» ու կարիերան ավարտել այնտեղ։

Այս մասին Twitter-ում գրել է լրագրող Նիկոլո Շկիրան։

Նա նշել է, որ 38-ամյա Ալվեսի ու ակումբի միջև բանակցություններն արդեն ընթացքի մեջ են, իսկ առաջիկայում ֆուտբոլիստը հանդիպում կունենա ակումբի ներկայացուցիչների հետ։

Ըստ Շկիրայի՝ այս տեղափոխությանը դեմ չեն «Բարսայի» նախագահ Ժոան Լապորտան ու նորանշանակ գլխավոր մարզիչ Չավին, քանի որ Ալվեսի հսկայական փորձը կարող է լավ օրինակ ծառայել երիտասարդների համար։

Հիշեցնենք, որ Ալվեսը «Բարսելոնայում» հանդես է եկել 2008 թվականից մինչև 2016 թվականը։ Նա աշխարհի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստն է՝ 42 տիտղոս։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ