Ադրբեջանը և Վրաստանը պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ծրագիր են ստորագրել

Ամենադիտվածներ

ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը կազմել է 58,47 տոկոս

Ադրբեջանական Գաբալա քաղաքում հանդիպել են Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները:

Լևան Իզորիան և գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը քննարկել են ռազմական ոլորտում երկկողմ հարաբերությունները և հույս հայտնել, որ ապագայում համագործակցությունն էլ ավելի կխորանա:

Լևան Իզորիան շնորհակալություն է հայտնել ադրբեջանցի գործընկերոջը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու համար և նշել պաշտպանական ոլորտում համագործակցության ակտիվ դինամիկան ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ ձևաչափերով:

Պաշտպանության նախարարները գերատեսչությունների միջև երկկողմ համագործակցության ծրագիր են ստորագրել:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ